Կրճատված 142 ծառայողական ավտոմեքենայի պահպանման համար նախատեսված 91 մլն դրամը բյուջեից կրճատվեց
ՀՀ կառավարությունն այսօր հրավիրված նիստի ընթացքում որոշեց 2016թ. պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ կատարել: Որոշման նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց, որ 142 ծառայողական ավտոմեքենայի կրճատման հետևանքով անհրաժեշտություն է առաջացել նաև պետական բյուջեում կրճատել դրանց պահպանման համար նախատեսված 91 մլն դրամը:
Ըստ որոշման նախագծի՝ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող պետական իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել կրճատել 142 ծառայողական ավտոմեքենայի պահպանման ծախսերը` շուրջ 91.0 մլն դրամի չափով (հաշվարկը կատարվել է 6 ամսվա կտրվածքով):