Պաշտպանական կողմը գտնում է, որ Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ քրեական գործը քաղաքական պատվեր է Սէֆիլյանի հայացքների, քաղաքական գործունեության և հատկապես՝ ապրիլի սկզբին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ունեցած տարածքային կորուստների իրական չափերի վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ժիրայր Սէֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:
Վերաքննիչ դատարանը հանձնարարել է անհապաղ ազատ արձակել Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանին: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Երեկ քրեական գործը մակագրվել է դատավոր Անդրանիկ Մնացականյանին:
Ծննդական Մերի Մարգարյանի և նորածնի մահվան դեպքով առաջին դատական նիստի օրն արդեն հայտնի է: Քրեական գործով առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին: Գործը կքննի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը:
Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբի» գործից մաս է անջատվել, որն արդեն ուղարկվել է դատարան: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ում վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: 4 ամբաստանյալներն էլ կալանավորված են: Հակոբ Հակոբյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արթուր Վարդանյանից 2015թ. […]
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ էր հայտարարել հունիսի 20-ին:
Հունիսի 25-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում սավանով կախված վիճակում դատապարտյալի դի է հայտնաբերվել:
«Երազ էի տեսել. տեսա, որ ռմբակոծում են Արամենց դիրքերը։ Իրենք հանգիստ կանգնած էին։ Լուսադեմին էր։ Վախեցած արթնացա։ Երբ մեծ որդիս ասաց, որ վիրավորներ են բերում, չգիտես ինչու՝ գիտեի, որ Արամը զոհվել է»,- ասում է Արամի հայրը։
Լևոն Բարսեղյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեանյութ է տեղադրել, որտեղ երևում է Շահեն Հարությունյանին առևանգող մեքենան: Լևոն Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ տեսանյութն ինքն է նկարել, Շահենին տանում են այդ մի մեքենայով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր արդարացրեց ակտիվիստ Արտակ Գևորգյանին: Այսօր դատարանում գործով մեղադրողը հրաժարվեց մեղադրանքից:
«Մեծ թոռնիկս՝ Գեղամիկը, շատ հարցեր էր տալիս, ասում էր՝ երբ պապաս թուրքերին սպանի, կգա, դեռ թուրքեր կան: Իսկ երբ չէր զանգում, շատ էր անհանգստանում, ասում էր՝ հեռախոսի մարտկոցը երևի նստել է, որ պապաս չի կարողանում զանգել, մա՛մ, դու փորձի՛ր: Հենց հորեղբորը զանգում էին, գոռում էր՝ պապա՞ս է: Ինձ թվում է՝ հիմա ամեն ինչ հասկացել է: Հարցեր չի տալիս»:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ փոփոխություններ կատարվեցին որոշման մեջ, որը վերաբերում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգին:
Հիմնադրամը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ ոստիկանության կողմից սարքեր կնվիրաբերվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը: Կառավարութան որոշման նախագիծը նիստի ընթացքում ներկայացրեց Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
Յուրաքանչյուր նման դեպք գտնվում է Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով «Արմենիա» բժշկական կենտրոնում 1 օրական երեխայի մահվան դեպքին:
«Դեռևս երեք զինծառայող վերակենդանացման բաժանմունքում են գտնվում: Այսօր Ռոլանդին կարողացել են նաև բակ իջեցնել»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին:
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև՝ հարակից օրենքներում լրացումներ կատարելու նախագծին:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ 383 միավոր տրանսպոր¬տային միջոցներն ամրացվեցին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին՝ հետագայում օտարելու նպատակով:
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի 2016թ. հունիսի 27-ին՝ ժամը 12:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
ՀՀ կառավարությունն այսօր որոշեց «Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգել: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ «Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատվեցին:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Ժիրայր Սէֆիլյանը երկու ամսով կալանավորվեց։
Ժիրայր Սէֆիլյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Փաստաբանի փոխանցմամբ՝ քիչ անց դատարանում կմեկնարկի միջնորդության քննությունը։
Առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում:
ՀՀ ՊՆ N զորամասի ռազմատեխնիկական գույքի պահեստի պետ, կոչումով ավագ ենթասպա Ա. Այվազյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
«Միշտ իրար հույս էինք տալիս։ Ինքն ասում էր՝ մա՛մ, երկու տարի է, կանցնի, կգամ։ Նույնը ես էի իրեն ասում՝ բալե՛ս, համակերպվի՛ր, երկու տարի է, ժամանակավոր է, բայց այս ընդմիշտ բաժանումը ես չէի պատկերացնում։ Մի պահ չեմ հավատում։ Ինձ թվում է՝ սա իրականություն չէ, որդիս դեռ ծառայության մեջ է…»։
«Ես, ճիշտն ասած, ասացի, որ չեմ հավատում նման բան իրենցից»,- ասաց վկան՝ նշելով, որ իրեն տեսագրություններ են ցույց տվել, սակայն դրանում ոչինչ չի երևացել: Նա նշեց, որ «սովորության համաձայն»՝ չի կարդացել ցուցմունքը, ստորագրել է ու գնացել: Վկան նշեց, որ մինչև իր հարցաքննության գնալը քննիչն արդեն գիտեր, որ Սարգիս Գրիգորյանն իր մորաքրոջ որդին է:
Գևորգ Դավթյանը հայտնեց նաև, որ Ժիրայր Սէֆիլյանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Որոշ կայքերի փոխանցմամբ՝ «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի անդամ Սյուզան Սիմոնյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Ժիրայր Սէֆիլյանի հետ ձերբակալված անձանց անունները` Վարուժան Ավետիսյան, Արմեն Միքայելյան, Վիտո Դավթյան, Արմեն Լուսինյան, Էդուարդ Գրիգորյան, Երեմ Խոնդկարյան:
168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ տուժածներ չկան, մեքենայի մի հատվածն է չնչին տուժել:
«Գյումրու բժշկական կենտրոնի» ռադիոլոգ Նազանի Մալխասյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով, որն օրինական ուժի մեջ չի մտել, նա դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման` բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով: