Ծայրահեղ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող դեպքեր չունենք. Արմեն Մուրադյանը՝ վիրավորվածների վիճակի մասին

«Առավոտյան ժամը 9-ի դրությամբ բուժհաստատություններ դիմել է շուրջ 51 քաղաքացի, որից 29-ը՝ ոստիկաններ։ Բոլորին ցուցաբերվել է ժամանակին և պատշաճ բուժօգնություն։ Ծայրահեղ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող դեպքեր չունենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջախահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով ՊՊԾ գնդի մոտակայքում երեկ գիշեր տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիների վիճակի մասին։

Անդրադառնալով հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում վիրավորվածների վիճակի մասին՝ Արմեն Մուրադյանն ասաց, որ Գագիկ Մկրտչյանի վիճակն էր ծանր, բայց այսօր դրական միտում կա, և հնարավոր է՝ անջատվի արհեստական շնչառության ապարատը։ Նա նշեց նաև, որ անհրաժեշտության դեպքում որևէ մեկին բուժօգնություն անհսանելի չի լինի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031