«Բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների». Հովիկ Աբրահամյանը՝ ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին
Իրավիճակը խիստ մտահոգիչ է, և իշխանությունն ամեն ինչ անում և անելու է ՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի վրա հարձակմանը:
«Հուլիսի 17-ին մի խումբ անձինք զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի վրա և վերցրել են պատանդներ: Սպանվել է ոստիկանության գնդապետ: Մեր բոլորի անունից ցավակցում եմ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, հարազատներին, նրա բոլոր զինակից ընկերներին: Այն, ինչ տեղի ունեցավ պարեկապահակային ծառայության գնդում, անթույլատրելի է և դատապարելի, որովհետև բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների, այն վտանգավոր և անհեռանկար գործընթաց է:
Իրավիճակը խիստ մտահոգիչ է, և իշխանությունն ամեն ինչ անում և անելու է ՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»,- ասաց վարչապետը: