Վլադիմիր Գասպարյանը վերացրել է իր հրամանը

Ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Ազիզյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել էին մարտի 8-ին Գորիսի «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո, վերսկսել է իրականացնել Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետի լիազորությունները:

ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ ՀՀ ոստիկանապետի հուլիսի 15-ի հրամանով վերացվել է մարտի 22-ի հրամանը, որով ժամանակավորապես դադարեցվել էին Գևորգ Ազիզյանի լիազորությունները:

Նշենք, որ միջադեպի առիթով ծառայողական քննություն էր նշանակվել, իսկ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, որի վարույթն օրերս կարճվել է:

Տեսանյութեր

Լրահոս