«Ժիրայր Սէֆիլյանը գտնում է, որ իրավիճակը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով». պաշտպան

Ժիրայր Սէֆիլյանը բանակցություններին մասնակցելու ցանկություն ունի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արա Զաքարյանը: «Նա գտնում է, որ այս հարցը, իրավիճակը պետք է լուծվի խաղաղ ձևով, խաղաղ ճանապարհով, և կարծում է, որ, եթե դառնա բանակցությունների կողմ և հնարավորություն ունենա տղաների հետ հանդիպելու, ապա բարձր է հավանականությունը, որ այս խնդիրը բոլորի համար կարող է դրական ձևով լուծում ստանալ»,- ասաց նրա պաշտպանը:

Մեր հարցին՝ արդյոք փորձ արվե՞լ է, որպեսզի Ժիրայր Սէֆիլյանը որևէ կերպ կարողանա կապվել այն տղաների հետ, ովքեր գտնվում են Ոստիկանության պետական պահպանության ծառայության գնդում, փաստաբանը պատասխանեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավիճակը բավականին լարված է, դրա վերաբերյալ որևէ տեղեկություն չի ցանկանում հայտնել՝ ավելորդ լարվածության առիթ չտալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031