168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը կբողոքարկի իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը։ Օգոստոսի 6-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էրքննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Թաթուլ Թամրազյանին։
168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ դատապարտյալը 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով՝ սպանություն։
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թաթուլ Թամրազյանին։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Լամբարյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում երեկ՝ օգոստոսի 5-ին, ինքնասպանության դեպք է գրանցվել։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ 34-ամյա կալանավորը լոգարանում սավանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Այսօր ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Վարդգես Գասպարին։ 168.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ Գասպարին բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու համար։
Եղիշե Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 8 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Այսօր բերման ենթարկված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների մորը` տիկին Նվարդին, ազատ են արձակել այն պայմանով, որ այսօր երեկոյան նորից ներկայանա ոստիկանություն:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականի վերաբերյալ պաշտոնական պատճառաբանությանը, թե նա առողջական խնդիրներ ունի, Երևանի ավագանու «Բարև,Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը չի հավատում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին` արդյոք իր կարծիքով հրաժարականը կապ ունի՞ վերջերս կատարվող իրադարձությունների հետ, Անահիտ Բախշյանը պատասխանեց.
«Նույն քաղաքացիական հագուստով ոստիկաններն էին հրահրում ինչ-որ գործողություններ: Եղել են քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, հետո խմբով գնացել, միացել ոստիկաններին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ հենց իրենց մարդիկ են եղել»:
«Մոռացե՞լ են` ինչ է գրված ՀՀ Սահմանադրության մեջ: Գրված է` ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, որտեղ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր տեսակետը արտահայտելու և ասելիքը ասելու: Ձևերն էլ ինքն է գտնում»,- հավելեց նա:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիրմիր Գասպարյանը նոր նշանակում է կատարել։ 168.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանապետի հրամանով Արմեն Իսրայելյանը նշանակվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետ։
Այսօր առավոտից հացադուլ է հայտարարել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանը:
Անսալով ժողովրդիս կոչին, հաշվի առնելով զորահրամանատարիս` Ժիրայր Սէֆիլհյանի հորդոր-պահանջը, հավատարիմ մնալոց «Սասնա ծռերի» ապստամբության` առանց զոհի պատգամին, զգալով մեր մոտալուտ հաղթանակի տեսլականը, ես` Պավել Մանուկյանս, դադարեցնում եմ հացադուլը:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակում է արել։ Ոստիկանության փոխգնդապետ Ս. Համբարյանը նշանակվել է Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Երևան քաղաքի վարչություն Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
«Բայց ունենք մի քանի փաստեր` բժիշկները մուտք են գործել` իրենց բժշկական առաքելությունը կատարելու և վիրավորներին բուժօգնություն ցույց տալու համար. այն վիրավորներին, ովքեր իշխանությունների կողմից կրակ բացելու հետևանքով ստացել էին ծանր մարմնական վնասվածներ, և բուժօգնության` այսինքն` հիվանդանոց տեղափոխման խնդիր ունեին: Ունենք բժիշկ, ով մինչ այդ էլ հերթապահություն է կատարել, ներս է մտել, դուրս եկել, հիվանդներ տարել, բուժօգնություն ցույց տվել»,- ասաց փաստաբանը` նշելով, որ ստեղծվել է իրավիճակ, երբ խմբի վիրավոր տղաներից ոմանք հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց, սակայն բուժօգնության կարիք են ունեցել:
168.am-ը Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվեց՝ Գևորգ Մելքոնյանի նկատմամբ ինչ խափանման միջոց է ընտրվել, և ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածներով է նրան մեղադրանք առաջադրվել, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ նախաքննության այս փուլում այդ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։
Մեր հարցին` արդյոք Գևորգ Հակոբյանի ազատումը կապվա՞ծ է ՊՊԾ գնդի գրավման հետ, ոստիկանությունից պատասխանեցին, որ ոստիկանությունը զինվորական կառույց է, հրամանով ազատվում են, ուղարկվում կադրերի ռեզերվ:
«Դատարանում Պավել Մանուկյանը, իրոք, շատ ուժեղ ելույթ ունեցավ: Գիտեք` պատգարակի վրա տեղափոխվել էր դատարան: Նա դատարանին ներկայացրեց այն ամենը, ինչից դրդված իրենք ժողովրդի համար գնացին այդ քայլին: Ասաց, որ՝ իմ ժողովրդի համար չեմ խնայել ոչինչ, իմ ընտանիքը, նույնիսկ զոհասեղանին եմ դրել իմ 22-ամյա որդուն: Մի խոսքով` այո՛, շատ հուզիչ ելույթ է ունեցել»:
Հուլիսի 26-ի վաղ առավոտյան Ոստիկանության ՊՊԾ գունդ սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրվել է այն նույն մեղադրանքը, ինչ հուլիսի 31-ին իրավապահներին հանձնված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին: Այս մասին 168.am-ին հայտնեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Նա տպավորություն ունի, որ մեղադրանքների որոշումները գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները:
Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որշում է կայացրել 2 ամսով կալանավորել ազատամարտիկ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանին: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպաններից Արա Ղարագյոզյանը: Դատարանի այս որոշումը բողոքարկվի Վերաքննիչ դատարան:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը կալանավորվեց։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը կալանավորվել է:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են բերվել «Սասնա ծռեր» խմբավորման մի քանի անդամներ։ Դատարանի տարածքը հսկում են դիմակավորված աշխատակիցներ։
Այս մասին 168.am-ին հայտնեցին Ճառագայթաբանության և այրվածքաբանության գիտահետազոտական կենտրոնից։ Ավելի վաղ կենտրոնից հայտնել էին, որ տղամարդու վերին շնչուղիների՝ 20, և մարմնի մակերեսի 50 տոկոսն այրվել է: