Կառավարությունը մերժեց Հրանտ Բագրատյանին և Խաչատուր Քոքոբելյանին
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած ՀՀ օդային օրենսգրքի նախագծի վերաբերյալ եզրակացությանը:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է կարգավորել քաղաքացիական ավիացիայի գործունեության բոլոր տեսակները, ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազորված մարմնի գործառույթները և պարտականությունները, օդանավերի շահագործման, օդային տարածքի օգտագործման և օդագնացության ծառայության ապահովման ընթացակարգը:
Նա նշեց, որ նախագծի ընդունումը հարմարվել է ոչ նպատակահարմար՝ հաշվի առնելով, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտում ծավալվող բոլոր հարաբերություններն արդեն իսկ հստակ կարգավորված են «Ավիացիայի մասին» օրենքով, ենթաօրենսդրական ակտերով և այլ իրավական ակտերով: Նրա խոսքով՝ նախագիծը չի համապատասխանում ՀՀ գործող օրենսդրության պահանջներին, ինչպես նաև ոլորտը կարգավորող միջազգային համաձայնագրերի և միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտների ու փաստաթղթերի պահանջներին: