Կառավարությունը գումար է հատկացնում քամիներից, կարկտահարությունից, հեղեղումներից տուժած բնակիչներին
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ գումար հատկացվեց Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերում ուժեղ քամիների և կարկտահարության, ինչպես նաև Արթիկ համայնքում՝ հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին և համայնքներին աջակցություն ցուցաբերելունպատակով:
Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Ըստ նախագծի՝ Կոտայքի և Արմավիրի մարզերիմի շարք համայնքներում հունիս և հուլիս ամիսներին հորդառատ անձրևների և կարկտահարության հետևանքով տուժել են բնակիչներ, բնակելի տներ և օժանդակ շինություններ, ինչպես նաև վնասվել են միշարք գյուղամիջյան ճանապարհներ, կամուրջներ, հենապատեր:
Անհրաժեշտ է ՀՀ Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներին աջակցելու նպատակով տրամադրել 21,875.0 հազ. դրամ, Շիրակի մարզիԱրթիկ համայնքի բնակիչներին՝ 3,800.0 հազ. դրամ:
Ըստ նախագծի՝ Գեղարքունիքի մարզում հորդառատ անձրևների պատճառով դժվարանցանելի և որոշ հատվածներում նույնիսկ անանցանելի են դարձել Հ30-Անտառամեջ՝ 4,5 կմ և Հ30-Կալավան՝ 7 կմ մարզային նշանակության ճանապարհները:
Տեղում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված ճանապարհներ իանցանելությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել հողային պաստառի վերականգնման և առանձին հատվածներում ջրահեռացման առուների ակոսահանման աշխատանքներ, որոնց համարհամաձայն հաշվարկների համապատասխանաբար կպահանջվի 4,0 և 6,0 մլն դրամ:
2016թ. հունիսի 24-ին տեղացած անձրևի և կարկուտի պատճառով առաջացած ջրհեղեղի ցանանցանելի են դարձել Կարճաղբյուր համայնքի ներկա Ցայնքային ճանապարհները շուրջ 5 կմ: Ճանապարհների վերանորոգման համար կպահանջվի 5,0 մլն դրամ: ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի վնասված ճանապարհների վերականգման համար կպահանջվի շուրջ 55 մլն դրամ: Դավիթ Լոքյանն ասաց, որ արդեն որոշակի գործողություններ ենկտարվում՝ վարկերի հետաձգման հետկապված: