168.am-ի հետ զրւյցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` նշելով, որ Արամ Մանուկյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը հայտարարել է, որ հացադուլ է հայտարարում։ Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը։
168.am-ի հետ զրույցում Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ դատարանը որոշել է կալանավորել Արամ Մանուկյանին 2 ամսով։
Պետք է հասկանալ, որ այս մեթոդով քաղաքական ինչ-որ բանի հասնել անհնար է։ Սա պետք է գիտակցեն և՛ տղաները, և՛ դրսում նրանց ոգևորողները։
168.am-ի հետ զրույցում նրանց պաշտպան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գնացել է Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք
Խորենացի փողոցից երթից հետո երեկ ՀՀ ոստիկանություն բաժիններ բերման է ենթարկվել 64 քաղաքացի։
Սա նշանակում է՝ տղաներն արդեն սահմանն անցնում են, ներսում արդեն սթափ չեն, չեն գիտակցում՝ ինչ են անում
«Սասնա ծռեր» խմբավորման վիրավոր անդամներ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
«Իմ տեղեկություններով՝ երեկ ամբողջ օրվա ընթացքում, վստահ եմ, որ ոչ մի բանակցություն չի կայացել։ Եվ այսօրվա մասով՝ կարծում եմ, որ նաև այսօր ոչ մի բանակցություն չի կայացել»։
Հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանն այսօր ներգրավվել է որպես նրա պաշտպան։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Ա. Գյուրջյանը մեղավոր է ճանաչվել մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ։
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ ազատամարտիկ Արարատ Խանդոյանը, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման վիրավոր անդամները վերջույթների հրազենային վիրավորում են ստացել։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ նրանք գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում, երկուսն էլ վիրահատվել են։
Զորամասերից մեկի պահեստապետի և մի քանի այլ անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրական եզրակացությամբ այն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
«Ո՞նց է լինում, որ ինձ Սարի թաղում չեն ծեծում, ձեզ ծեծում են: Մտածե՞լ եք այդ մասին: Կա՛մ ես էլ եմ խուլիգան, կա՛մ դուք էլ եք օրինազանց: Մտածեք»,- այս մասին քիչ առաջ Խորենացի փողոցում հայտարարեց Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ դիմելով ոստիկաներին
«Փորձում են ահաբեկել և մեր ապստամբ ազատամարտիկներին, և քաղաքացիներին: Ընդ որում, օգտագործվում է նաև տեխնիկա, հատկապես՝ ուղղաթիռներ: Այսօր շատ օգտագործեցին: Ցավալին այն է, որ տեղեկատվություն կար, որ այդ ուղղաթիռները ռուսական ռազմաբազայի կողմից են գալիս: Այսօր ևս մի տեղեկություն սփռվեց, իբրև թե Կադիրովը Հայաստան տղաների հետ կռվելու համար պատրաստ է չեչեններ ուղարկել:
ԼՂՀ պաշտպանության նախարարության հրապարակած տվյալների համաձայն` հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 28 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:
Օրերս ձերբակալված Անի Նավասարդյանը քիչ առաջ ազատ է արկավել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը` նշելով, որ Անի Նավասարդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Գարեգին Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 168.am-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Ամբաստանյալ Օ. Ադամյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ամսի 1-ից զորամասում բավարարման մեջ են եղել գնդի սպաները, նրանք ճաշարան չեն այցելել, և եփված ճաշերը թափվել են, և քանի որ իրենք էլ պետք է Ղարաբաղ գնային, որոշել են՝ տանեն, սննդամթերքները տան անդամները կօգտագործեն: Իրեն ազատել են աշխատանքից՝ դեպքի հետ կապված, նախկինում նման արարք չի կատարել:
Իր ելույթում Անդրիաս Ղուկասյանն անդրադարձավ նաև ապրիլյան քառօրյա պատերազմին` նշելով, որ հայ զինծառայողներին ադրբեջանցիները սպանել են, ոմանց` գլխատել, և մինչ այսօր Հայաստանը որևէ բան չի արել` Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, և այսօր բանակցություններ են վարվում, և Սերժ Սարգսյանն ասում է` եթե չհամաձայնեք, պատերազմ կլինի:
Եղիշե Պետրոսյանն ասաց, որ այս օրերին Խորենացի փողոցում լինելով` ինքը ռիսկի է գնում, քանի որ, իր համոզմամբ՝ հանրահավաքում ելույթ ունենալու համար իրեն հետապնդելու են, իսկ իր անտարբեր հայրենակիցները՝ նրանք, ովքեր չեն միանում հանրահավաքի մասնակիցներին, «բեսեդկաներում թրև են գալիս»:
Ես ուզում եմ ասել ոստիկաններին` իրենց գժուկ ոստիկանապետով, որ իրենք պիտի ոչ թե լինեն Սերժ Սարգսյանի կողքին, այլ պետության, ժողովրդի կողքին: Ես ուզում եմ ասել բանակին, որ իրենք` իրենց հրամանատարներով հանդերձ, պիտի լինեն ոչ թե՝ Սերժ Սարգսյանի կողքին, այլ՝ պետության և հայ ժողովրդի կողքին:
Այս պահին Խորենացի փողոցում՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքի մոտ շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինված խմբի համակիրների հանրահավաքը:
Արցախում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հող հանձնելու հարց չի քննարկվել: Քիչ առաջ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը:
«Մենք հասել ենք մի կարևոր կետի, որ այս պահի դրությամբ խաղաղ է, հանդարտ՝ թե՛ իրավապահ մարմինների, թե՛ այն տղաների կողմից, որոնք գտնվում են մեր հարակից զորամասում: Գտնում եմ, որ սա մեր հաջողության ամենից մեծ գրավականն է, և համոզված եմ, որ թե՛ իշխանությունները, թե՛ մեր զինված խումբը կպահպանեն անդորրը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանը` վստահություն հայտնելով, որ ամեն ինչ «խաղաղ կանցնի»:
«Փոխհրաձգության ընթացքում եղավ նաև զոհ, բայց նման գործողություններ, բնականաբար, առանց զոհերի էլ չեն լինում: Մենք ցավում ենք զոհի համար,- ասաց Պավել Մանուկյանը: – Հետո ոստիկանները փորձեցին հակագրոհի անցնել, շատ տխուր հետևանք ունեցավ իրենց համար, և մենք էլ վիրավոր տվեցինք: Նրանք երևի չէին պատկերացնում, թե մենք ովքեր ենք: Պատկերացումները հստակեցվեցին»:
Երեկ կեսօրին ձերբակալվել է Անի Նավասարդյանը: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ Անի Նավասարդյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ՝ զանգվածային անկարգությունները:
168.am-ը թեմայի հետ կապված զրուցել է իրավաբան, նախկին դատավոր Պարգև Օհանյանի հետ: