Կարո Եղնուկյանը մեղադրանքը չի ընդունում. կալանավորելու որոշումը կբողոքարկվի

Պաշտպանական կողմը կբողոքարկի Կարո Եղնուկյանին երկու ամսով կալանավորելու որոշումը: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ դատարանում նաև գրավի միջնորդություն են ներկայացրել, որը մերժվել է:

Կարո Եղնուկյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը քննել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Կարո Եղնուկյանին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 38-218-րդ՝ պատանդ վերցնելուն օժանդակելը և 39-219-րդ՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելը: Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ Եղնուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031