«Եթե ես իրենց խանգարում եմ Հայաստանում իշխանափոխություն անել, խնդրեմ՝ թող անեն, ինչ են ուզում անել: Քավ լիցի, ես չեմ ուզում իրենց խանգարել». Նիկոլ Փաշինյան

Հուլիսի 17-ից տեսանք քաղաքացիական ակտիվության ոչ շատ մեծ, բայց որոշակի աճ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ դա տեղի էր ունենում նրա շնորհիվ, որ հիմնական ուղերձն այն էր, որ քաղաքացիները պետք է դիրքորոշում արտահայտեն, և դա շատ թե քիչ միակ գործուն մեխանիզմն է, որը կարող է կանխել հետագա արյունահեղությունը:

«Եվ այդ ուղերձը կարծես քաղաքացիների մոտ սկսում էր կամաց-կամաց ընկալվել, և քաղաքացիների մոտ, ավելի ու ավելի մեծ թվով, իհարկե, երկրաչափական պրոգրեսիա չկար, բայց որոշակի ակտիվություն զգացվում էր: Երեկ այդ պրոցեսի ողնաշարը ջարդվեց:

Հավաքի ժամանակ, որի հետ ես առնչություն ունեմ, ինչ-որ մեկը 40 րոպե անընդմեջ տեսախցիկների առաջ ուղիղ եթերում սեռական բնույթի ամենավերջին հայհոյանքները տա՞: Եթե չլիներ Պավել Մանուկյանի զանգը, ես ուղիղ եմ ասում, կներեք, բայց ղալաթ կաներ որևէ մեկը՝ այդտեղ հայհոյանք կտար, բայց, ըստ էության, այդ զանգից հետո ինձ շատ քաղաքավարի ասվեց, որ ես այդտեղ մարդկանց չպետք է հրահանգներ տամ կամ փորձեմ ինչ-որ բան անել: Քանի որ տվյալ իրավիճակի ստեղծման առիթն իրենք են, կարծում եմ՝ ես չեմ, որ պետք է Պավել Մանուկյանին կամ «Սասնա ծռերին» ասեմ… Խնդիր չկա:

Ուրեմն ես «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին կոչ եմ անում առաջին օրվանից վերլուծության ենթարկել իմ գործողությունները՝ ի՞նչ էր իրենց վիճակը և ինֆորմացիոն դաշտը, քանի դեռ ես այնտեղ մուտք չէի գործել, և ի՞նչ եղավ դրանից հետո:

Կարդացեք նաև

Խնդիր չկա: Եթե ես իրենց խանգարում եմ Հայաստանում իշխանափոխություն անել, խնդրեմ՝ թող անեն, ինչ են ուզում անել: Քավ լիցի, ես չեմ ուզում իրենց խանգարել: Մենք այսօր էլ անընդհատ այդ քննարկումների մեջ ենք, մենք ձևը կգտնենք, որպեսզի մեզնից կախվածն անենք (ինչպես ես երեկ ասացի), որ ոչ Պավլիկ Մանուկյանի, ոչ Վալերի Օսիպյանի գլխից մի մազ չպակասի, բայց վախենամ՝ երեկվա գործողություններով և հետագա հայտարարություններով այդ իրավիճակն այդպիսի հանգուցալուծման տանելու մեր հնարավորությունները որոշակիորեն սահմանափակվեցին:  Բայց մենք կփորձենք շարունակել օգտագործել այդ հնարավորությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս