Արման Վերմիշյան. Մենք այս տարի աշխատելու ենք «Խոսրովի անտառ» արգելոցի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն է նշանակել Հրաչյա Հովակիմյանին: Վերջինս մինչ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը` ժամանակավորապես կատարում էր արգելոցի տնօրենի պարտականությունները:

168.am-ի հետ զրույցում Կովկասի բնության հիմնադրամի՝ CNF ազգային համակարգող Արման Վերմիշյանը նշեց, որ այս պահին չի կարող գնահատել Հրաչյա Հովակիմյանի աշխատանքները.

«Դեռ ոչինչ չեմ կարող ասել: Հիմա տեխնիկական ու ֆինանսական աուդիտ պետք է անցկացնենք, հետո նոր ինչ-որ բաներ կարող եմ ասել»:

Արման Վերմիշյանը նշեց նաև, որ այս տարի Կովկասի բնության հիմնադրամը կշարունակի աշխատանքները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. «Այսպես, թե այնպես մենք այս տարի աշխատելու ենք «Խոսրովի անտառ» արգելոցի հետ, մենք պայմանագիր ունենք: Չենք կարող չաշխատել այս տարի»:

Տեսանյութեր

Լրահոս