Նստացույցի մասնակիցները երգում են ԵՊՀ-ի դիմաց (տեսանյութ)

Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց ուսանողները շարունակում են իրենց նստացույցը: Վերջիններս, ինչպես հայտնի է, պահանջում են ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականը:  Բողոքող երիտասարդները նշում են, որ չեն դադարեցնի նստացույցն այնքան ժամանակ, քանի դեռ Գևորգ Մելքոնյանը հրաժարական չի տվել:

Չնայած նաստացույցի մասնակիցների թիվն այնքան էլ մեծ չէ, այնուամենայնիվ, նրանք շարունակում են իրենց պաստառների միջոցով իրազեկել ուսանողներին ակցիայի նպատակի մասին: Այսօր համալսարանի դիմաց երիտասարդները երգեր էին կատարում: Շարունակվում էր նաև ստորագրահավաքը:

Հիշեցնենք, որ Գ.Մելքոնյանը այն անձն է, ով վերջերս ակտիվ դերակատարություն էր ունեցել դասադուլ անող երիտասարդների և ԵՊՀ ուսանողների միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս