«Եկել է սխալներն ուղղելու ժամանակը». Լոռու նախկին մարզպետ (տեսանյութ)

Երեկ Ազատության հրապարակում կայացած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Լուռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը:

«Այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում չի պարտվել ճիշտ է, որովհետև նա տապալվել է, ոչ թե` հաղթել»,- այսպես սկսեց իր ելույթը Վիգեն Խաչատրյանը:

Նախկին մարզպետը քննադատեց Սերժ Սարգսյանին և գործող իշխանությանը: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ նախագահ է ընրվել Րաֆֆի Հովհաննիսյանը:

«5 տարի առաջ Սերժ Սարգսյանը նախագահ դարձավ «Առաջ Հայաստան» կարգախոսով, դարձավ, որովհետև չընտրվեց էլի: Ուրեմն առաջը եղավ, որոհետև, եթե դուք վերցնեք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը` սկսած սովորական մարզպետից, վերջացրած պատգամավորներով, կառավարության անդամներով և նաև իրենով, ունեցվածքի հայտարարագրերը, որ համեմատեք` ահավոր առաջ ենք գնացել»,- նշեց պարոն Խաչտրյանը, ով վերջում խոսեց նաև 1990-97 թթ. իր և իր գործընկերների թույլ տված բացթողումնրից ու սխալներից` բոլորին կոչ անելով միանալ այս շարժմանը.

«Եկել է սխալներն ուղղելու ժամանակը: Երբ որ մենք պետություն էինք ստեղծում, մի բան մենք անտեսեցինք. մենք մտածում էինք, որ Հայաստանը կդարձնենք զարգացած հասարակարգերի նման հասարակություն, պետություն: Աչքներիս առաջ կար արևմտյան համակարգը, և մեզ թվում էր, թե դրա հիմքում դրված է սեփականության մասնավոր ձևը, մրցակցությունը … Մեր գիտելիքները երևի չհերիքեց և մենք չհասկացանք, որ զարգացած հասարակությունների հիմքում դրված է քրիստոնեական էթիկայի, բարոյականության սկզբունքները: Այ սա մենք անտեսել ենք: Ուրեմն, սիրելի ժողովուրդ, մեզ ընդհանուր մի բան է միավորում` մենք բոլորս Հայաստանի հանրապետության քաղաքացիներ ենք: Սա է մեզ դարձնում հարազատ: Եվ մենք մի նպատակ ունենք. մենք ուզում ենք մեր պետությունը դառնա հպարտության առարկա: Ես չեմ ուզում, որ իմ տղան կամ աղջիկն իրենց ապագան դրսում փնտրեն, կամ իմ թոռն ասի` պապիկ դու ի՞նչ ես արել, որ էս երկրում ես չեմ ուզում ապրել: Այ սա է ինձ բերել այստեղ, և մենք հաղթելու ենք, ժողովուրդ ջան»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս