ԱՆ. Դեռևս հնարավոր չէ ասել՝ 7-ամյա աղջիկը խոզի գրիպի՞ց է մահացել, թե՞ ոչ
Այսօր կայքերից մեկում տեղեկություն էր տարածել այն մասին, որ Տավուշի մարզում 7-ամյա աղջիկ է մահացել խոզի գրիպից (H1N1):
168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը նշեց, որ դեռ հնարավոր չէ ասել՝ երեխան խոզի գրիպի՞ց է մահացել, թե՞ ոչ:
«Լաբորատոր հետազոտություններ են արվում, դատաբժշկական փորձաքննության արդյունքները կլինեն, որից հետո միայն մենք կարող ենք ասել մահվան պատճառը»,- ասաց Անահիտ Հայթայանը: