«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց գործում նոր վկաներ ներգրավվելու համար: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել մինչև գործով էական հանգամանքերի պարզումը:

Քանի որ գործով մեղադրյալ Արթուր Բաբլոյանը նշեց, որ այս պահին պատաստ չէ ցուցմունք տալ, դատարանը որոշեց հրապարակել վերջինիս նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Արդյունքում պարզ դարձավ, որ ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը  առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Դատական նիստի ընաթացքում հրապարակվեցին նաև ամբաստանյալ Բաբլոյանի և գործով տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի, Էդգար Նիկոյանի և Արկադի Աղաջանյանի առերես հարցաքննության արձանագրությունները:

Պաշտպանական կողմը միջնորդեց մեղադրյալների հարցաքննությունը իրականացնել հետևյալ հաջորդականությամբ՝ Դավիթ Ադամյան, Գարիկ Մարգարյան, Արթուր Բաբլոյան, Արման Բաղդասարյան, Արման Խաչատրյան և Նորայր Հայրապետյան: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը: Ամբաստանյալ Դավիթ Ադամյանը նշեց, որ չի հրաժարվում ցուցմունքներ տալուց, սակայն խնդրեց իրեն ողջամիտ ժամանակ տրամադրել դրան նախապատրաստվելու համար: Դատարանը բավարարեց վերջնիս միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 22-ին:

Տեսանյութեր

Լրահոս