2012-ին Հայաստանում տուրբերկուլյոզից 60 մարդ է մահացել

2012-ին Հայաստանում  տուրբերկուլյոզից 60 մարդ է մահացել։  Այս մասին «Կանգնեցնենք  տուբերկուլյոզը» թեմայով  իրազեկման  դասընթացի  ընթացքում  ասաց  ՀՀ առողջապահության  նախարարության «Տուբերկուլյոզի  դեմ  պայքարի  ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ի  տնօրեն  Արմեն Հայրապետյանը։  Նրա խոսքով՝ 2012-ին Հայաստանում  տուբերկուլյոզի  1125 նոր դեպք է  գրանցվել։  Արմեն Հայրապետյանը  նշեց , որ  2001-ի համեմատ՝ Հայաստանում  տուբերկուլյոզով հիվանդացության  նվազում է նկատվել։ Դասընթացի ընթացքում  Արմեն Հայրապետյանն  ասաց, որ 2012-ի տվյալներով`  Հայաստանի  ազատազրկման վայրերում  տուրբերկուլյոզով 94 հիվանդ կար։  2012-ին այս վայրերում  տուբերկուլյոզի  9 նոր  դեպք է  հայտնաբերվել։  Արմեն  Հայրապետյանը  վստահեցրեց, որ այս թվերը համապատասխանում են  իրականությանը,  քանի որ յուրաքանչյուր 7  ամիսը մեկ  անգամ  ազատազրկման վայրերում  սկրինինգ է կատարվում։

Տուրբերկուլյոզի դեմ պայքարի  ազգային գրասենյակի  տնօրենի խոսքով՝  այժմ Հայաստանում  տուբերկուլյոզով  հիվանդ 20-25 երեխա կա,  որոնք գրեթե բոլորը  տուբերկուլյոզով  վարակվել են  իրենց ծնողներից։  Արմեն Հայրապետյանը նաև նշեց,  որ Հայաստանում  տուբերկուլյոզի  տարածմանը նպաստում է նաև միգրացիան։

Տեսանյութեր

Լրահոս