
Արշակ Զաքարյան. 2008թ. ընտրել եմ Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակում կայացած Քաղաքացիական բաց ֆորումի ժամանակ ռեժիսոր Արշակ Զաքարյանը հայտարարեց, որ ինքը 2008 թվականին ընտրել էր Սերժ Սարգսյանին:
Անդրադառնալով այս հայտարարությանը, Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում ասաց. «Շատ գեղեցիկ ու ազնիվ էր Արշակի խոտովանանքը, որ Սերժ Սարգսյան ընտրեց հինգ տարի առաջ, բայց հիմա ուզում է գնալ հրաժեշտ տալ: Չգիտեմ, թե Արշակի նման քանի մարդ կա, ով ընտրել էր Սերժ Սարգսյանին, ապրիլի 8-ին կգնա երթի»: