
Հրաչյա Հովակիմյան, Գառնիկ Շաբոյան, Վարանցով Բարսեղյան` նրանցից մեկը կդառնա Խոսրովի արգելոցի տնօրեն

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին 70 տոկոսանոց շեմը հաղթահարել է 3 թեկնածու: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը: Նրա խոսքով՝ 70 տոկոսի շեմը հաղթահարած թեկնածուներն են արգելոցի տնօրենի ներկայիս պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանը, Գառնիկ Շաբոյանը և Վարանցով Բարսեղյանը: Վերջիններս շեմը հաղթահարել են համապատասխանաբար՝ 98, 70.8 և 78.5 տոկոսներով:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մամուլի քարտուղարի խոսքով՝ հայտ ներկայացրած 4 մասնակից չէր ներկայացել մրցույթին. «Վարդան Մամիկոնյանն առանց հիմնավորման չի ներկայացել: Ալբերտ Դումիկյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, հետևաբար՝ չէր կարող մասնակցել մրցույթին: Արայիկ Կարապետյանի ստաժը ղեկավար պաշտոնի համար չէր բավականացնում: Վահան Դավթյանն էլ ինքնաբացարկ է հայտարարել»:
Հայկ Հակոբյանի խոսքով՝ 70 տոկոսի շեմը հաղթահարած 3 թեկնածուներից մեկին նախարար Արամ Հարությունյանը 3 աշխատանքային օրվա ընթացքում կնշանակի տնօրեն: