Երիտասարդներ պարում են Ազատության հրապարակում (տեսանյութեր)
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուը շարունակվում է: Արդեն 5-րդ օրը հացադուլ հայտարարած նախկին թեկածուին այսօր՝ ժամը 15-ի սահմաններում այցելեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ջոկատի այլ անդամներ: Նշենք, որ մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանը հետևում էր լուրերի թողարկմանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին զուգահեռ Ազատության հրապարակում շարունակվում էր երիտասարդ ակտիվստների նստացույցը: Հիշեցնենք, որ վերջիններս պահանջում են, որ ապրիլի 9-ին տեղի չունենա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Ազատության հրապարակում երիտասարդները մի մասը շարունակում էր երգել, մյուս մասն էլ՝ պարել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում