Պատերազմի դեպքում ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները կօգնե՞ն Հայաստանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները պաշտպանության նախարարությունում հանդիպել են նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպման ավարտին կազմակերպության անդամները հարցեր ուղղեցին նախարար Սեյրան Օհանյանին: Հ/կ-ի անդամ Տիգրան Բաբախանյանը նախարարից հետաքրքրվեց, թե նրա կարծիքով, Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ պատերազմ հայտարարելու դեպքում ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները կօգնե՞ն Հայաստանին՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ անդամների շարքում կան նաև թուրքալեզու երկրներ:

«Իհարկե, մեզ համար ՀԱՊԿ անդամ պետություն լինելն անչափ կարևոր է, մանավանդ մենք հիմնադիր պետություններից մեկն ենք, և այսօր ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական զարգացման, մանավանդ՝ ռազմական բաղադրիչի կատարելագործման ուղղությամբ, բավականին լուրջ աշխատանքներ ենք իրականացնում, և նաև տարբեր միջոցառումներին մեր մասնակցությամբ համապատասխան պարտադրման դաշտ ենք ստեղծում, որ վաղը եթե անհրաժեշտություն լինի Հայաստանին աջակցելու, ապա ՀԱՊԿ մյուս պետությունները, գոյություն ունեցող կանոնադրության համաձայն, պետք է գան և աջակցեն Հայաստանին: Նրանք պարտավոր են դա իրականացնել: Իրականում՝ ինչպե՞ս կստացվի, ինչպիսի՞ դերակատարություն կունենան մնացած այլ կազմակերպությունների մասնակցությունը, ներառված լինելը, նշված պետությունները, մանավանդ միջինասիական պետությունները, դա արդեն կերևա ընթացքում:

Համենայն դեպս, այսօրվա գոյություն ունեցող կանոնադրության և այսօրվա միջոցառումների, հատկապես զորավարժությունների մասնակցությունը որոշակի վստահություն է ներշնչում, որ նրանք պարտավոր են այդ ամենն իրականացնել»,- ի պատասխան ասաց Սեյրան Օհանյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս