«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Հարսնաքարի» գործով դատական նիստը, որը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ դատարան չի ներկայացել ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը:

Դատավոր Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Մարինե Թովմասյանը դատարանի աշխատակազմին նախ տեղեկացրել էր, որ քիչ անց կներկայանա նիստին, սակայն հետո հայտնել էր, թե այսօր չի կարող ներկայանալ դատարան, ուստի դատարանը հետաձգեց դատական նիստը. հաջորդը տեղի կունենա փետրվարի 20-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031