
ՀՀ ոստիկանությունը՝ Աշոտ Սուքիասյանի արտահանձնման մասին

hetq.am-ը քիչ առաջ տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է գործարար Աշոտ Սուքիասյանին դատապարտել «արտահաձնման կալանքի»:
168.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացակարգով է տեղի ունենալու Ա. Սուքիասյանի արտահանձնումը: Ի պատասխան Ա. Մալխասյանն ասաց. «Ես միայն կարող եմ ասել, որ դեռևս ընթացքի մեջ է էքստրադիցիայի հարցը»:
Հարցին՝ արդյո՞ք հայկական կողմը պետք է 40 օրվա ընթացքում հիմնավորի Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը, Արմեն Մալխասյանը պատասխանեց. «Ես ասացի արդեն»:
Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է դատապարտել օֆշորային պատմության գլխավոր դերակատար, գործարար Աշոտ Սուքիասյանին «արտահանձնման կալանքի»: Համաձայն դատարանի որոշման` 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթեր տրամադրի վրացական կողմին, որոնք հիմնավորեն Հայաստանի Հանրապետություն Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը: