Կիվիրյանը դատարանից արդարություն չի ակնկալում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Արգիշտի Կիվիրյանի բողոքի քննությունը: Փետրվարի 3-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատարավոր Գագիկ Պողոսյանը կհրապարակի իր որոշումը՝ արդյոք պե՞տք է հարուցվի քրեական գործ, թե՞ ոչ: Ինչպես հայտնի է, Ա. Կիվիրյանը դատարան էր բողոքարկել Հատուկ քննչական ծառայության որոշումը իր նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առիթով քրեական գործ չհարուցելու մասին: Բացի դա՝ Ա. Կիվիրյանը պնդում է, որ ոստիկանության բաժանմունք բերման ենթարկվելուց հետո ինքն այնտեղ մնացել է սահմանվածից երկար ժամանակ: Այսօր դատական նիստի ավարտից հետո Ա. Կիվիրյանն ասաց, որ դատարանից արդարություն չի ակնկալում: «Վստահ եմ, որ դատարանը կիրականացնի այն որոշումը, ինչ իրեն կհանձնարարեն»,- ասաց Ա. Կիվիրյանը: Միևնույն ժամանակ նա նշեց, որ հնարավոր է՝ դատարանը որոշում կայացնի այն մասին, որ պետք է քրեական գործ հարուցվի. «Իրենք կարող է գնան գործի հարուցմանը, որպեսզի խուսափեն այլ հետևանքներից, որովհետև այսօր երևաց, թե ինչ ծանրակշիռ ապացույցներ կան գործում, որոնց առկայության պարագայում իրենք պարտավոր են գործ հարուցել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031