Կամո Չոբանյանը Մամիկոն Խոջոյանի մասին խոսել է Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ
Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանն տեղեկություն չունի Հայաստանի սահմանը հատած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մասին: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված այն լուրերին, թե Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը վատացել է, Կամո Չոբանյանն ասաց, թե չգիտի՝ որտեղից է տարածվել այդ տեղեկատվությունը:
«Համենայնդեպս, Կարմիր խաչն այս պահի դրությամբ այդպիսի տեղեկատվություն չունի»,- ասաց Կ. Չոբանյանը: Նա նշեց, որ զանգահարել և խոսել է Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, ովքեր իրեն ասել են, որ նման բան չկա:
Նշենք, որ Մամիկոն Խոջոյանը Հայաստանի սահմանը հատել է հունվարի 28-ին: