
Համլետ Ղուշչյանի առողջական վիճակը կայուն է

«Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող Համլետ Ղուշչյանի առողջական վիճակը կայուն է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը, ում խոսքով՝ Հեռուսատատեսության և ռադիոյի ակադեմիայի ռեկտոր Հ. Ղուշչյանը գտնվում է բաժանմունքում: «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրենի խոսքով՝ դեռ հայտնի չէ՝ երբ Հ. Ղուշչյանը դուրս կգրվի հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հ. Ղուշչյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել էր ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում և շաքարային դիաբետ, իշեմիկ ինսուլտ: Վերակենդանացման բաժանմունքից նա օրերս բաժանմունք էր տեղափոխվել: