
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը՝ պատվաստումից հետո մահացա երեխայի մասին

Պատվաստումից հետո հիվանդանոցում մահացած 10 օրական երեխայի մահվան փաստով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հենվելով ապացուցողական բժշկության վրա՝ կարող է միայն ասել, որ պատվաստման հետևանքով թոքաբորբ չի կարող զարգանալ:
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ երեխան մահացել է պատվաստումից հետո: Նրա հարազատները նշել էին, որ երեխան հիվանդ է եղել թոքաբորբով, ինչի մասին իրենք չեն իմացել, բժիշկն էլ առանց երեխային ստուգելու նրան պատվաստել էր: Երեխայի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ: