Իսոյի փաստաբանը՝ Մովսես Ներսիսյանի մասին. «Չգիտեմ՝ ինչո՞ւ են մեռյալների մեջ փնտրում և ոչ ողջերի»

Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպան Գայանե Գալոյանը կարծում է, որ Մովսես Ներսիսյաին, ում սպանության մեջ նույնպես մեղադրվում է Ի. Սարգսյանը, պետք է փնտրել ողջերի և ոչ թե մահացածների մեջ:

Նրա խոսքով՝ Մովսեսի դիակը մինչ այժմ չի հայտնաբերվել. «Չգիտեմ՝ ինչո՞ւ են մեռյալների մեջ փնտրում և ոչ ողջերի: Ես ենթադրում եմ, որ ողջ է ու ավելի հակված եմ դրան»:

Նշենք, որ ոստիկանությունը Իսրայել Սարգսյանին մեղադրում է քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու, ապօրինի զենք կրելու և Մովսես Ներսիսյանին սպանելու մեջ: Գայանե Գալոյանի խոսքով՝ Մովսես Նազարյանի դիակը, սակայն, չի հայտնաբերվել:

Ինչպես արդեն հայտնել էինք, վերաքննիչ դատարանն այսօր մերժել է փաստաբան Գ. Գալոյանի բողոքը. նա բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Իսրայել Սարգսյանը կալանավորվել էր:

Կարդացեք նաև

Գայանե Գալոյանի խոսքով՝ որպես ապացույց ներկայացվել է զենքը, որը «իբրև թե հայտնաբերվել է նրա մոտից»:

«Այս պահի դրությամբ որևէ այլ ապացույց չի ներկայացվել»,- ասաց պաշտպանը:

Նրա խոսքով՝ Իսրայել Սարգսյանը, սակայն, նշում է, որ զենքն իրեն չի պատկանում: Ադրադառնալով ոստիկանության կողմից տարածված տեսանյութին, համաձայն որի՝ արյան հետքեր են հայտնաբերվել Մովսես Ներսիսյանի ավտոմեքենայում, ինչպես նաև Դավթաշենում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում, Գայանե Գալոյանն ասաց. «Նախաքննական մարմնին հարց տվեք: Հետո երբ գաք դատարան, անպայման կասեմ՝ դրանք ինչ արյան հետքեր էին: Հիմա նախաքննության գաղտնիություն է, ես էլ չեմ ուզում հավասարվել նախաքննական մարմնին»:

Գայանե Գալոյանն ասաց նաև, որ իր կարծիքով նպատակահարմար չէր ոստիկանության կողմից տեսանյութի տարածումը. «անձ կա, ում վերքը անընդհատ նորացնում են». «Ես չեմ հասկանում նախաքննական մարմնի դիտավորությունն այդ մասով»:

Պաշտպանի խոսքով՝ Իսրայել Սարգսյանը սրճարաններից մեկում աշխատել է որպես անվտանգության պատասխանատու, նա երկու դուստր ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս