
Համլետ Ղուշյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Երեկ «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված Հեռուսատատեսության և ռադիոյի ակադեմիայի ռեկտոր Համլետ Ղուշչյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկակն կենտրոնի փոխտնօրեն Լուսիեն Աղաբաբյանը: Նա տեղեկացրեց նաև, որ այսօր օրվա վերջում կամ վաղն առավոտյան նա վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի բաժանմունք:
Լ. Աղաբաբյանի խոսքով՝ Հ, Ղուշչյանի մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում և շաքարային դիաբետ: Նրա ինքնազգացողությունը վատացել էր երեկ, և նրան տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: