Իսոն կմնա կալանավորված

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց քրեական հեղինակություն Թևոսկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպանի բողոքը։

Նրա պաշտպան Գայանե Գալոյանը Վերաքննիչ դատարան էր բողոքարկել նրան կալանավորելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Դատական նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Գայանե Գալոյանը լրագրողներին հայտնեց, որ դեռ չի ստացել դատարանի որոշումը և չգիտի՝ ինչ պատճառաբանութամբ է դատարանը մերժել իր բողոքը։

Պաշտապանը հայտնեց նաև, որ դատարանի որոշումը ստանալուց հետո այն կբողոքարկի Վճռաբեկ դատարան։ Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանին մեղադրում են Արթուր Սաֆայանի սպանությունը կազմակերպելու և Մովսես Ներսիսյանին սպանելու, ապօրինի զենք ունենալու համար։

Իսրայել Սարգսյանը, պաշտպանի խոսքով, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Մանրամասները շուտով։

Տեսանյութեր

Լրահոս