«Դեմ եմ»-ը ցանկանում է լուսավորել մարդկանց ուղեղները, ցույց տալ պայքարի նոր լուսավոր ուղի, մտածողություն փոխել (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Դ!եմ եմ» նախաձեռնությունն այսօր բողոքի երթ անցկացրեց Մատենադարանից. քաղաքացիները լուսատուները վեր պարզած քայլեցին Մաշտոցի պողոտայով դեպի Ամիրյան, Նալբանդյան փողոցներ և իրենց բողոքն արտահայտեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց նպատակը մարդկանց լուսավորելն է, տեղեկացնելը. «Լուսավորել մարդկանց ուղեղները, ցույց տալ պայքարի նոր լուսավոր ուղի, մտածողություն փոխել, ինչպես վարչապետն է մեզ խորհուրդ տալիս, բայց նաև խնդրել Աստծուն, որ նրանց միտքն էլ լուսավորի»,- բողոքի ակցիայի նպատակների մասին հայտարարեց մասնակիցներից մեկը:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները հայտարարեցին նաև, որ մարդկանց ստիպում են կենսաթոշակային ֆոնդեր ընտրել. «Մարդկանց անօրինաբար արդեն որերրորդ շաբաթն է՝ ճնշում են, զանգում են, հիմնարկներում պարտադրում են, որպեսզի ֆոնդեր ընտրեն: Մենք դա չենք թողնելու: Ու Հայաստանի Հանրապտության բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում, Երևանի բոլոր բնակիչներին, ովքեր այս պահին քայելում են փողոցներով, կամ տեսնում են սա ուղիղ հեռարձակմամբ, կոչ ենք անում ձեզ գալ և միանալ, որովհետև միացյալ ուժերով ենք հաղթելու»:
Երթի ընթացքում մասնակիցները կոչ արեցին փողոցում գտնվող մարդկանց միանալ իրենց՝ նշելով, որ քանի դեռ նրանք հանդիսատեի դերում են, նրանց իրավունքները խախտվելու են:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյությում: