ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, որ այսօր Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով:
Երեկ ամբողջ գիշեր մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն դադարել, չնայած ակտիվությունը գնացել է նվազման:
Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն տարածեց, որտեղ տեղեկացնում է, որ այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը:
Բերձոր-Շուշի ճանապարհը շարունակում է փակ մնալ անվտանգության նկատառումներով:
Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանի տարբեր դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ մի քանի ուղղություններով, այդ թվում` Արցախի հյուսիսային անտառապատ տարածքներում, փորձել են հարձակումներ իրականացնել:
Այս իշխանությունը շատ լավ գործընկեր է ՌԴ-ի համար:
Վերջին երկու օրերին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրերի և հաստատած կառավարության որոշումների համաձայն՝ մի շարք պաշտոնյաներ են ազատվել զբաղեցրած պաշտոններից:
Ադրբեջանի մաքսիմալիստական քաղաքականությունից ելնելով, ակնհայտ էր` պատերազմից հնարավոր չէր խուսափել, ինչը տեսանք 2016-ի ապրիլյան քառօրյայի շրջանակում:
Բուենոս Այրեսում, առհասարակ, հարավամերիկյան շատ քաղաքներում, մասնավորապես, Արգենտինայում՝ Լա Պլատա, Նեուկեն, Ուրուգվայում՝ Մոնտեվիդեո, Չիլիում՝ Սանտյագո, Բրազիլիայում՝ Սան Պաուլո, տեղի համայնքները զորաշարժի մեջ են պատերազմի հենց սկզբից, ինչը ենթադրում է բողոքի զանգվածային ցույցեր (հակառակ համավարակի վատ պայմանների), աշխատանք` զանգվածային լրատվական միջոցների ուղղությամբ և քաղաքական-հարաբերական նախաձեռնություններ` թե հասարակական, թե պետական տարբեր ոլորտներում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր, ՀՅԴ անդամ Խաչիկ Տեր-Ղուկասյանը:
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում քննարկումների շարք են սկսում։
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իբր թե ազատագրված տարածքների մասին գրառմանը` նշելով, որ այդտեղ հակասություններ կան նախկին գրառումների հետ:
Այսօր վաղ առավոտյան գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը վարձկանների, հրոսակախմբերի հետ շարունակել են հարձակողական գործողությունները:
«Չի բացառվում, որ Ադրբեջանը տեսնում է մեր զորքերի շարժը` ունենալով արբանյակային հնարավորություններ». Արծրուն Հովհաննիսյան
Այսօր Հադրութի տարածաշրջանի գյուղերից մեկի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական բավական մեծաքանակ զորքերի գրոհ է հետ մղվել. թշնամին հայկական դիրքերի դիմաց մոտ 15-16 դիակ է թողել ու փախել։
Անցած գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձ, որոնք բոլորն էլ տապալվել են:
Աշխատանքներն ընթացքում են։ Իրականացնում ենք հետազոտություններ թքի նմուշներում կորոնավիրուսի հայտնաբերման ուղղությամբ։ Սրանք երկարատև հետազոտություններ են:
Դավիթ Բեկի ուղղությամբ այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Արդյոք Շուշիի ուղղությամբ թշնամին գործի դրե՞լ է Թուրքիայի հատուկ ջոկատայիններին:
Այսօր առավոտից թշնամու զորքերը, ահաբեկչական խմբավորումները, վարձկանները տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հնարավոր չի համարում հակամարտության գոտում լիարժեք հրադադարի հաստատումը, քանի դեռ չկան միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմներ:
Այսօր ամբողջ օրը` վաղ առավոտից, Ադրբեջանի զինված ուժերն ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի գրեթե ամբողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները:
«Պուտինն էլ է ասում՝ Արցախը հռչակեք ՀՀ տարածք, մենք գանք օգնենք։ Էլ ո՞նց ասի՝ «ՄԻԱՑՈՒՄ»: И ежу понятно !»: 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գերատեսչության արձագանքին՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի:
«Աշխարհը տեղյակ է, որ մենք կռվում ենք և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի, և՛ վարձկանների դեմ, որոնց Թուրքիան բերել-լցրել է: Բայց մեր 18 տարեկան զինվորից մինչև կամավորական՝ մարտական են տրամադրված, բոլորն էլ պատրաստ ջախջախել հակառակորդի ջոկատները, մեծաքանակ ուժերին: Իմ տղաները կոնկրետ Օմարում կատարել են շատ լուրջ խնդիրներ ՝ ջախջախել հակառակորդի մեծ ուժ, հետ շպրտել, մեր դիրքերը պահել»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց նա:
Տեղեկություններն այն մասին, որ թշնամին սկսել է կիրառել ֆոսֆորային ռումբեր և արկեր, դեռ ուսումնասիրության ընթացքի մեջ է։
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղություններով:
Մեկ տարի առաջ Ադրբեջան-Ֆրանսիա ռազմատնտեսական համագործակցությանը նոր որակ հաղորդվեց: Մասնավորապես, խոսք էր եղել Ադրբեջանին ՀՕՊ ժամանակակից միջոցների, բազմաֆունկցիոնալ Dassault Rafale կործանիչ-ռմբակոծիչների և տիեզերական ապարատների մատակարարման մասին:
Ճիշտ է ՝ պատերազմը շատ դաժան է, բայց մեր հայոց բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը չի կարող ասել, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի դեսպանատան այն հայտարարությանը, որում նա զգուշացնում է իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի մի շարք բնակավայրեր:
Այսօր պարզ դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի՝ հոկտեմբերի 29-ին Ժնևում ծրագրված հանդիպումը չի կայանալու:
Հոկտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: