Ադրբեջանական կողմը նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը չի կատարել մինչ օրս, որով պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում՝ բոլորը բոլորի դիմաց:
Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում: Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, ապա մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):
168.am-ը գրել էր, որ քննարկումներ են եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու շուրջ, և արդեն տեղեկություններ կան, որ իշխանությունները վերջնական որոշում են կայացրել հօգուտ Կարապետյանի թեկնածության:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկանում ենք, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կկատարվի. ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության դրել:
Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ կտրուկ վատթարացել է անվտանգային միջավայրն Աֆղանստանում՝ կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման միջև բախումների պատճառով: Մասնավորապես, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարեց մինչև սեպտեմբերի 11-ն իր զորքերն Աֆղանստանից դուրս բերելու մասին, «Թալիբան» շարժումը սկսեց նոր տարածքներ գրավել։
Ոստիկանության պարեկային նոր ծառայությունը աշխատանքի դուրս եկավ հուլիսի 7-ից, նույն օրից դադարեցվեց Ճանապարհային ոստիկանության աշխատանքը։ Հասարակության հիմնական մասի մոտ նրանց առաջին աշխատանքային օրերը նշանավորվեցին ճվճվացող սուլոցների ու փողոցներում քաոսային, փնթի իրավիճակներ ստեղծող տեսարաններով: Տպավորություն է՝ նրանք դեռևս վերջնականապես չեն հստակեցրել իրենց անելիքը, ինչի պատճառով անիմաստ լարվածություն են ստեղծում քաղաքի բոլոր հատվածներում:
Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո բազմաթիվ անգամներ հայտարարել է՝ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվ, որ իր կողմից արժանի համարված ղարաբաղյան հարցի լուծման ցանկացած տարբերակ ներկայացնելու է ժողովրդի քննարկմանը՝ հենց Հանրապետության հրապարակում:
Օրերս ադրբեջանական կայքերից մեկը հոդված էր հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանին շատ ուղիղ զգուշացվում էր՝ եթե չստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը և շարունակի պնդել, որ ղաղաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և միայն այն կարգավորվելու դեպքում և Բաքվի կողմից Արցախի կարգավիճակի ճանաչումից հետո է խաղաղության պայմանագրի ստորագրում հնարավոր, ապա Փաշինյանը կկորցնի ժողովրդի վստահության շնորհիվ ձեռք բերած իշխանությունը:
168.am-ի տեղեկություններով՝ հնարավոր է՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին իշխանությունները կրկին պաշտոն առաջարկեն՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարի թափուր մնացած պաշտոնը:
Քննչական կոմիտեի փոխնախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է Գեղարքունիքի և Սյունիքի մարզում մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակին, երբ ունենք մոտ 1000 ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստ:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ընտրական «տասովշիկների» դեմ պայքարի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարեց, թե մասնավոր հիմնարկներում, ովքեր քաղաքացիների կամարտահայտման նկատմամբ կփորձեն ապօրինի ներգործություն ցուցաբերել, բոլոր նրանցով պողպատե մանդատով անձամբ ինքն է զբաղվելու՝ հատ-հատ:
168.am-ը գրել էր, որ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին զորացրելու են, նրա պայմանագիրը չեն երկարացնում: Եվ, որ Գրիգորի Խաչատուրովից ազատվելը, ըստ էության, ադրբեջանափաշինյանական ծրագրի մաս է, որի հետևանքները դեռ տեսնելու ենք՝ Տավուշի տարածքների և 3-րդ բանակային կորպուսի վերահսկողության տակ գտնվող դիրքերի կորստի տեսքով:
Չկար օպերատիվ կառավարում: Գոյություն չուներ այդ կառավարումը: Նոյեմբերի 9-ից հետո կորցրեցինք Հադրութի շրջանից մեզ մնացած 2 գյուղերը՝ Հին Թաղերը և Խծաբերդը, մի քանի տասնյակ գերիներ ունեցանք, որովհետև չկար կառավարում: Հիմա մենք տեսնում ենք՝ ինչ խնդիր կա կառավարման համակարգում, և, որ խնդիրն այսօրվա ադմինիստրատիվ կառուցվածքն է, բայց մենք այդ կառուցվածքը շարունակում ենք պահել, և հնարավոր է՝ նույնիսկ ավելի ուռճացնեն:
Որքան էլ փաշինյանական իշխանությունը վրդովվի կամ նեղվի այս տարիների իրենց գործողությունների, հայտարարությունների, դրանց՝ վերջին պատերազմի հետ կապի, պատերազմի կանխորոշված ելքի վերաբերյալ դավադրության տեսություններից, միևնույն է՝ դրանից չես փախչի, հատկապես, երբ պատերազմական, հետպատերազմական ժամանակահատվածում թույլ տրված ձևակերպումները, որոնք սկզբում ընդամենը ողջամիտ հասարակության զայրույթն առաջացրեցին, ավելի ուշ ցույց տվեցին՝ դրանք ոչ թե անցյալում կատարվածի գնահատական էին, որակում, այլ ապագայի ծրագիր, նպատակ:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին զորացրելու են, նրա պայմանագիրը չեն երկարացնում:
Օրեր առաջ Բաքվում բանակի ղեկավարության հետ կայացած՝ Զինված ուժերի օրվան նվիրված հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ Բաքուն կմեծացնի իր ռազմական հզորությունը՝ ճիշտ վերլուծելով Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքն ու արդյունքները:
1992-ի հենց այս օրը՝ հունիսի 29-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լենինավան, Հայկաջուր (Հասան-Ղայա) գյուղերի մարտական գործողություններին մասնակցող «Արաբո», «Արծիվ 13», «Զեյթուն», «Ջրաբերդ», «Արմավիր» ջոկատների մարտիկները շրջափակման մեջ մնացին, և մինչ այժմ 79 ազատամարտիկի ճակատագիր անհայտ է:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, վստահություն է հայտնել, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները 4.5 տարի հետո չեն հեռանալու:
Սոցցանցերում և մեդիահարթակներում տեղեկություն շրջանառվեց, թե ադրբեջանցիները Թարթառ գետի հունն են նախատեսում փոխել, և այդ նպատակով այս օրերին մեծ քանակությամբ ինժեներական տեխնիկա են տեղափոխում համապատասխան վայր, ինչի հետևանքով Սարսանգի ջրամբարը կցամաքի:
Այս տարվա ապրիլին Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ անձամբ նախաձեռնել և ծրագրել է Չանախչի-Սղնախ գյուղերի մոտ, որպեսզի հակառակորդը չկարողանա Շուշի մտնել, բայց գիշերվա երկուսին տվյալ զորամասերը հրաժարվում են մասնակցել ինչ-ինչ պատճառներով, որի տեսագրությունը կա:
Օրերս ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե պաշտպանության նախարարի հրամանով՝ պատերազմի ընթացքը, հանգամանքները քննող հանձնաժողովն արդեն ստեղծված է, և, որ այն ակտիվ աշխատում է:
Հունիսի 21-ի ընտրություններում, ինչպես արդեն գրել ենք, բանակային գրեթե բոլոր կորպուսները մոտ 80 տոկոսով ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին, ավելին, զորամասեր են եղել, որ ամբողջությամբ են նրան ընտրել:
Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը փորձել է անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է գերիների հարցին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Մոսկվայում հունիսի 22-24-ն անցկացվելու է անվտանգային հարցերով միջազգային համաժողով: ՌԴ-ի պաշտպանական գերատեսչության կազմակերպած անվտանգային միջոցառման ընթացքում քննարկվելու են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր:
Երկար ժամանակ քայլեր են իրականացվում պրոֆեսիոնալ բանակ ունենալու ուղղությամբ, սակայն մոտակա ժամանակներում 100 տոկոսով դրան չենք անցնի: Լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը տեղեկություն չունի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ:
Պաշտպանության նախարարի հրամանով՝ պատերազմի ընթացքը, հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծված է. այն ակտիվ աշխատում է: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Երկու դեպքում էլ երևույթը սարսափելի է և բանական մարդու ուղեղում չտեղավորվող, որովհետև երկու դեպքում էլ բանակի և զինվորի հասցեին արված վիրավորանքները և պատերազմում զոհված զինվորների և լավագույն սպաների արյունը «կուլ տալու» փաստի հետ գործ ունենք:
«Մեդիապորտը» փաստաթղթեր է հրապարակել, որից երևում է, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որով լիազորել է ՀՀ քաղաքացի Արմեն Կոտոլյանին Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերված և փաստացի ՀՀ ՊՆ-ին հատկացված 700 հատ զրահաբաճկոնների համար վճարումն իրականացնել կանխիկ եղանակով՝ յուրաքանչյուրը 600 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն, այս նպատակով ծախսվել է 420.000 ԱՄՆ դոլար: