«Ոչ մի երկիր, կառույց մեզ չի օգնելու, եթե տեսնի, որ մեր երկրի տրամաբանությունը պատրաստ չէ պատերազմի». Մենուա Սողոմոնյան
5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի դիտարկմամբ, այս իրավիճակից դուրս գալու դեղատոմսերը դրված պատրաստ չեն, որպեսզի մենք կարողանանք ասել՝ Ա, Բ, Գ, Դ քայլերն անելուց հետո կարելի է դուրս գալ:
Ըստ նրա, իշխանությունները իրենք այս իրավիճակից դուրս գալու կամք չունեն:
«Եթե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո լիներ այդ կամքը, համոզված ենք, այս իրավիճակում մենք չէինք հայտնվի: Եվ դեռ հարց է՝ սրանից հետո ինչեր տեղի կունենան՝ հաշվի առնելով այն ռազմական պատրաստությունները, որ տեսնում է Ադրբեջանը: Ինչումն է խնդիրը. 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մենք մինչ օրս շարունակում ենք մնալ պատերազմական իրադրության մեջ: Պատերազմը չի ավարտվել: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ գնում ենք խաղաղության, շատ լավ, այսինքն, բանակցում եք խաղաղության համար: Խաղաղության համար անհրաժեշտ է, որ քո երկրի հասարակական, տնտեսական ամբողջ կյանքը ուղղորդվի պատերազմի տրամաբանությամբ: Այսինքն, ամբողջ ռեսուրսները ծառայեցնել անվտանգային կարիքներին, իսկ դա մենք չենք տեսել մինչ օրս: Տեսնում ենք բազմաթիվ սարսափ փառատոններ, տարբեր տիպի գործուղումներ Բալի կղզիներ, Ստամբուլ և այլն:
Այսինքն, հասարակական, ֆինանսական, պետական ռեսուրսը մոբիլիզացիա չի արվում՝ առնելու պատերազմի դեմը, հակառակորդին հակահարված տալու: Եվ սրանից հետո էլ մենք այդ հեռանկարը չենք տեսնում: Հետևաբար՝ մենք այս գործիչների հետ կապում ենք մեր լինել-չլինելու հարցը: Մենք վտանգված ենք, և իրենց գործունեությունն է»,- նշեց ԱԺ դիմաց ինքնաբուխ ակցիայի մասնակից Մենուա Սողոմոնյանը:
Ըստ նրա՝ որքան էլ դիմենք ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին, Իրանին, Ֆրանսիային և այլն, ոչ մի երկիր, կառույց մեզ չի օգնելու, եթե տեսնի, որ մենք պատրաստ չենք կռվին, մեր երկրի տրամաբանությունը պատրաստ չէ պատերազմի:
Մանրամասները՝ տեսանյութում