Փաշինյանը սկսել է սրբագրել նաև իր հայտարարություննե՞րը

Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ պատերազմը կարող էր այլ ելք լինել, և, որ այս եզրահանգմանը բերելու են նաև քննվող քրեական գործերը:

«Կարևոր եմ համարում, որ ի վերջո գտնենք պատասխանը՝ ինչո՞ւ այդպես եղավ, ինչո՞ւ այլ ելք չեղավ»,- շեշտել է Փաշինյանը:

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ ամեն հնարք գործվում է, որ պատերազմի պարտությունը բարդվի միայն զինվորականների վրա, իսկ Փաշինյանը, քաղաքական ղեկավարությունը մաքուր դուրս գա, և ճակատից մաքրվի «դավաճանի» պիտակը:

«Փաշինյանն իր այս վերջին հայտարարությամբ, որ՝ կարող էր այլ ելք ունենալ պատերազմը, փորձում է սրբագրել ավելի վաղ ասված միտքը՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»: Այսինքն, փորձում է մատուցել ժողովրդին մի նոր «ձևաչափ», թե նկատի է ունեցել, որ եթե զինվորականները ճիշտ կազմակերպեին մարտական բուն գործողությունները, այլ ելք կարող էինք ունենալ այս առումով»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս