«Չեմ փորձելու քաղաքացիներին բացատրել՝ ինչ է տեղի ունենում, դրա վրա շատ երկար ժամանակ ենք ծախսել». Մամիջանյան

Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ՀՀ հազարավոր քաղաքացիների ինքնաբուխ հավաքին մասնակցող ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ զերծ կմնա կոչերից, Նիկոլ Փաշինյանի իրարամերժ հայտարարությունների վերլուծությունից՝ նշելով, որ մեր քաղաքացիներն ականջ և աչք ունեն, և ամենակարևորը՝ սիրտ ունեն:

«Ամեն ինչ ինքը շատ պարզ ասել է: Ասել է իր մտադրությունները և հիմա փորձում է դրանք սրբագրել»,- նշեց Մամիջանյանը՝ հավելելով, որ չի փորձելու բացատրել, թե ինչ է տեղի ունենում, դրա վրա շատ երկար ժամանակ են ծախսել:

«Բոլոր այն մարդիկ, որոնք աչք ունեն՝ տեսել են, ականջ ունեն՝ լսել են, և ամենակարևորը՝ սիրտ ունեն, որը հայրենիքը սիրում է, իրենք պիտի որոշեն, թե ինչ են անեն: Ես կանգնած եմ այստեղ, որովհետև այստեղ մեր քաղաքացիներն են, մեր հայրենասեր քաղաքացիները, և նրանց գլխից ոչ մի մազ չպետք է պակասի: Եվ այս պարտությունների, խայտառակությունների, երկրի կործանման շղթան պիտի դադարի»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը՝ շարունակելով, որ քաղաքացիները պետք է հետևություն անեն, թե ինչ արժեք ունի Նիկոլ Փաշինյանի խոսքի արժեքը: Մի մարդու, որը  խոստացել է խաղաղություն և բերել է պատերազմ, մահ, մի մարդու, որը խոստացել է Արցախն անառիկ պահել, Արցախի ինքնորոշման հարց լուծել, իսկ հիմա հրաժարվում է Արցախից:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս