Փաշինյանը ներկայացրեց ադրբեջանական գործողությունների պատճառները

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը խոսեց սեպտեմբերի 13-ի ադրբեջանական գործողությունների պատճառների մասին:

«Նախ՝ առաջինը կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ: Դուք բոլորդ հիշում եք, որ 2022-ի մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ 5 առաջարկություն և առաջարկել այդ հենքի վրա կնքել պայմանագիր: Արձագանքը դրան հետևյալն էր. այդ առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ այդ կետերը պետք է լրացվեն և այդ լրացված հենքի վրա պատրաստ ենք բանակցություններ վարել և խաղաղության պայմանագիր ստորագրել՝ համապատասխան կետերի շուրջ համաձայնության գալու դեպքում:

Այս ընթացքում թվում էր, թե թեմայի շուրջ կար ըմբռնում, բայց հընթացս, մասնավորապես, վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց և պարզաբանվեց, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա, որոնց մեջ կային մի քանի կետեր, դրանցից մեկը 2020-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության սկզբունքների պահպանումն էր և հղումը դրանց: Հաջորդ կետը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին և դրանից բխող կարգավիճակին: Նրանք ասել են, որ չեն ուզում ՀՀ-ի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել ՀՀ-ի հետ:

Բայց պատմությունը սրանով չի ավարտվում»,- մանրամասնեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը պատրաստվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի և խոսում է միջանցքի մասին:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս