Բաժիններ՝

«Ոչ մեկը չի հարցնում՝ բա մի բան արե՞լ ես, որ հաղթանակ լիներ, ոչ թե պարտություն, որ ՊԲ-ն հաղթեր». Նիկոլ Փաշինյան

«Գիտեմ, որ Ձեր որդի Աշոտը մասնակցել է ամենաթեժ մարտերի»,- ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին դիմեց ՔՊ-ական  Հայկ Սարգսյանը, որը ժամանակին նախագիծ էր ներկայացրել և առաջարկում էր  վճարել 10 միլիոն դրամ և բանակում ծառայել 1 ամիս:

«Պարոն վարչապետ, մենք տեսել ենք, որ ամենաթեժ մարտական գործողություններին Դուք ձեր որդուն ուղարկել եք սահման, և շատերը շահարկեցին դա, շատերը չեն հավատում: Ես մի քանի տեղից գիտեմ, որ Աշոտը մասնակցել է ամենաթեժ  մարտերին, և իր կողքում կանգնած  մահացել է, զոհվել, ընկել է հանուն հայրենիքի համար մղվող պայքարում, և նրա փոխարեն հանգիստ կարող էր լինել Ձեր որդին»,- շարունակեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե իբր պետք չէր մասնավորեցնել՝ իր տնից ով է մասնակցել պատերազմին:

«Իհարկե, ինչ որ ասեցիք՝ փաստ է»,- շեշտեց Փաշինյանը:

Կարդացեք նաև

Այնուհետ Նիկոլ Փաշինյանը շարունակեց, թե իրեն միշտ հարց են տվել՝ ինչ է արել պատերազմը կանխելու համար, բայց ոչ ոք հարց չի տվել՝ ինչ է արել պատերազմը հաղթելու համար:

«Որևէ մեկը… սպասում էի անընդհատ, որ որևէ մեկը կասի՝ դու վարչապետ ես, երկրի ղեկավար ես… Ուր գնում ես՝ ինչ ես արել պատերազմը կանգնեցնելու համար, բա Շուշին կտայի՞ր, թե՞ չէ, կամ՝ Շուշին հայկակա՞ն էր մնալու, թե՞ չէր մնալու: Բոլորը հարցրել են՝ ի՞նչ ես արել պատերազմն օր առաջ կանգնեցնելու համար՝ իմանալով պատերազմը կանգնեցնելու գինը, քաղաքական գինը:

Բայց ՀՀ-ում 44-օրյա պատերազմից հետո ոչ մի ֆորմատով՝ ո՛չ հրապարակային, ո՛չ էլ ոչ հրապարակային, չի հնչել հարց՝ բա մի բան արե՞լ ես, որ պատերազմում ՊԲ-ն հաղթեր: Արե՞լ ես որևէ բան: Ոչ մեկը չի հարցնում՝ բա մի բան արե՞լ ես, որ հաղթանակ լիներ, ոչ թե պարտություն»,- ասել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս