Այսօր ամբողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ամբողջ երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ:
«Ժամանակակից զենք է պետք, որ օդը փակեն, և մեր հրետանին կարողանա կրակել, որը չի արվում: Ես չեմ կարող ասել, թե դա ինչի հետ է կապված: Սա գաղտնիք չի, ամբողջ Ղարաբաղը տեսնում է: Այսօր մեզ վրա անընդհատ վերևից բան են թափում, և դրա պատճառով ոչ մի բան չենք կարողանում անել»,- նշեց նա:
Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Իրանի հետ սահմանին գտնվող ռուսական սահմանապահ ուղեկալի ուղղությամբ: WarGonzo նախագծին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Ուղեկալի տարածքում չորս ական է պայթել: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Հայկական զինված ուժերը կոտրել են հակառակորդի լայնածավալ գործողությունների իրականացման թափը, որից հետո տեղի են ունենում այլ բնույթի գործողություններ` դանդաղ, օջախային, սողացող:
Այսօր ադրբեջանական զինված ուժերը, նրանց աջակցող ահաբեկչական խմբավորումները և հատուկ նշանակության տարբեր ջոկատներ ամբողջ օրը շարունակել են հարձակողական տարաբնույթ գործողությունները` ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավային ուղղությունը:
168.am-ի հավաստի տեղեկություններով, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն այսօր Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ներկայացրել ինչ-ինչ առաջարկներ:
Ռազմական փորձագետ, ՌԴ Գլխավոր շտաբի նախկին աշխատակից Կոնստանտին Սիվկովի դիտարկմամբ, Երևանն ունի բավարար հիմքեր ադրբեջանական գրոհները զսպելու նպատակով ՀԱՊԿ դաշնակիցներից օգնություն խնդրելու համար, փոխանցում է Argumenti.ru-ն:
«Քանի որ մենք չգիտենք՝ ամբողջական ինչ փաթեթ է ներկայացված, և ինքը միայն որոշ դրույթներ է նշել, չի կարելի մեկնաբանություն անել: Ամեն դեպքում օգտագործված տերմինոլոգիան մտահոգիչ է»,- նշեց նա:
Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով:
Ռազմական դրության և պատերազմական ներկա դժվարին իրավիճակում քաղաքական և ոչ քաղաքական շրջանակներից անհրաժեշտ են համարում Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումը:
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է, որ սփյուռքից եկած յուրաքանչյուր բեռ ուղարկվում է Արցախ`ըստ անհրաժեշտության։
Երեկ ամերիկյան բլոգներից մեկը հրապարակեց արբանյակային լուսանկարներ, որտեղ երևում էին ադրբեջանական օդանավակայանում կայանված թուրքական F-16-երը:
Երեկ երեկոյան ուշ ժամին տեղի ունեցած մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություներով առաջանալ:
Երեկ երեկոյան ուշ ժամին մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն:
Երեկ պաշտոնական հայտարարություն տարածվեց, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանն այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր և հանդիպում ունեցել սահմանապահների հետ:
Եթե միակողմանի դիմենք, ոչ ոք չի գալու: Ըստ այդմ՝ պետք է գանք մի կետի, որ Ադրբեջանն ինքը խնդրի՝ կանգնում ենք, թող խաղաղապահները գան: Բայց սա նշանակում է՝ մենք մարտի դաշտում այնպիսի գործողություններ պիտի անենք, որ Ադրբեջանը «ցավ» զգալով՝ նույն ձևի դիմի այդ խնդրով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ խաղաղապահների տեղակայումն ընդունելի և կոմպրոմիսային տարբերակ համարելու հայտարարությանը:
Եթե սա հայության լինելիության, մեր պետականության, ազգի գոյապայքարն է, հետևաբար, մենք կարող ենք պատասխանել` ինչ է նշանակում մեր հաղթելը:
Այսօր ռազմաճակատի ամբողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները` հյուսիսից մինչև հարավի ծայրամաս:
Այս պահին ԱՄՆ-ում ընթանում են բանակցություններ, և եթե հաջողվի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ կապված, ապա դրա մասին առաջինը մենք պաշտոնապես կհայտնենք:
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ինտերակտիվ քարտեզի վրա ներկայացրեց, թե որ հատվածներում են մարտեր ընթանում, որ հատվածներում դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքներ:
Այսօր առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները: Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, սակայն կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային հրաձգություն:
Հոկտեմբերի 23-ին Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանը՝ ընկերակցությամբ Տիար Ճորճ Շահինեանի և Ազգային Վարչության անդամների, Կրոնական Ժողովի ատենադպիր Հոգշ. Տ. Մանուկ Աբղ. Պարիխանեանի և Կրոնական Ժողովի անդամների, զորակցական այցելություն է կատարել ՀՀ մարդասիրական առաքելության խմբին: Ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, հյուպատոսարանում ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ, […]
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ զորքը առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի, բոլոր խնդիրները լուծվում են։
Արդյոք Վարդենիսում 20:00 դրությամբ, ևս մեկ ԱԹՍ է խոցվել, որն ընկել է Վարդենիսի տարածքում:
Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով:
«Բայց նաև նշել էր, որ Ադրբեջանն իր դիրքորոշումն ունի և պաշտոնական առաջարկ ստանալուց հետո այն կհայտնի: Այսինքն, ունենք մի վիճակ, երբ երկու կողմերը ներկայացնող երկրների ղեկավարներն ասում են, որ դեմ չեն կամ համաձայն են խաղաղապահների տեղակայմանը»,- հավելեց Բենիամին Պողոսյանը՝ հիշեցնելով, որ նախկինում թե՛ ՀՀ-ն, թե՛ Ադրբեջանը խաղաղապահների տեղակայմանը դեմ էին արտահայտվում, ընդ որում, նաև մինչև պատերազմը:
Ընդհանրացված թվեր են տրվել, և չէին կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից:
«Լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող: Եթե ինչ-որ տեղերում, նեղ տեղամասերում իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկողություն»:
Այսօր օրվա ընթացքում հակառակորդն արցախյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով: Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները:
«ՍիվիլՆեթի» հետ զրույցում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ այսօրվա պատերազմում չեն կիրառվում Սու-30 կործանիչները, նախ նշել է, որ Սու-30-ներ ավելի վաղ պիտի առնեինք՝ 20 տարի առաջ, այնուհետ շարունակել է.