Լավ էլի, կատա՞կ եք անում. ՔՊ-ական պատգամավորը՝ Փաշինյանի իմփիչմենտի գործընթացի մասին

Այսօր ԱԺ մտնող ՔՊ-ական պատգամավորներից լրագրողը փորձել է ճշտել՝ կստորագրե՞ն արդյոք Նիկոլ Փաշինյանի՝ իմփիչմենթի գործընթաց սկսելու պահանջի տակ, ինչին ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն արձագանքել է. «Լավ էլի, կատակ ե՞ք անում»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Բաղրամյան պողոտայում ինքնաբուխ հավաքի ժամանակ հայտարարել էր, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջին միացել է 35 ընդդիմադիր պատգամավոր, և, որ իշխանական 18 պատգամավորների ստորագրությունն ունենալուն պես կսկսեն իմփիչմենթի գործընթացը։

Տեսանյութեր

Լրահոս