
«Պաշտպանության նախարարությունը կհրապարակի միայն ճշգրտված թվեր և ցուցակ». ՊՆ խոսնակ

Երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ հայկական կողմը ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ ունի և այդ թիվը վերջնական չէ:
Սակայն Պաշտպանության նախարարությունը դեռևս, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հաստատված զոհերի ցուցակը չի հրապարակել:
168.am-ի հետ զրույցում՝ հարցին, թե ինչո՞ւ հաստատված զոհերի ցուցակը չի հրապարակվել, երբ նույնիսկ Ադրբեջանն է իր հաստատված զոհերի ցուցակը հրապարակայնացրել, ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը պատասխանեց.
«Ճշգրտված ցուցակը լինի՝ անմիջապես կհրապարակվի: Նշեմ, որ Պաշտպանության նախարարությունը կհրապարակի միայն ճշգրտված թվեր և ցուցակ»: