Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ ունի
Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանն իր երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը: «Քիչ են, քիչ» կոչվող երգի խոսքերի հեղինակը երգչուհին է, երաժշտության հեղինակը Դավիթ Բադյանն է, տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, իսկ անիմացիայով զբաղվել է Հրանտ Սիմոնյանը:
«Միտքն Արամայիսինն էր: Սկզբում չէինք պատկերացնում, քանի որ 3D անիմացիոն տեսահոլովակ դեռ չէր եղել: Ի վերջո, որոշեցի, որ պետք է նորությամբ հանդես գալ»,- 168.am-ի հետ զրույցում ասում է երգչուհին:

Մարիաննան հավելում է, որ մեծ մասամբ դրական կարծիքներ է լսել տեսահոլովակի ու երգի մասին, ինչի համար շատ ուրախ է և կաշխատի նույն տեմպերով:
 
 
 
 
                                    

                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    