Էմման տղամարդու և կատվի բնավորությունների միջև նմանություն է տեսնում (տեսահոլովակ, լուսանկարներ)

Երգչուհի Էմմա Ասատրյանի մեկ տարի առաջ ստեղծված  «Շիկահեր և կարճատես» կոչվող երգն արդեն տեսահոլովակ ունի, որի շնորհանդեսը նախօրեին տեղի էր ունեցել Երգի պետական թատրոնի սրահում: 168.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց տեսահոլովակի ստեղծման մասին. «Երբ «Շարմ» ընկերությունում երգը լսեցին, որոշվեց, որ պետք է տեսահոլովակ նկարահանվի: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը ես եմ, գործիքավորել է, ինչպես միշտ, Մարտին Միրզոյանը: Նա շատ լավ գործիքավորում է արել: Տեսահոլովակը նկարահանեց Դավիթ Բաբայանը: Շատ հսկա թիմ էր աշխատում, և մեծ երջանկություն էր Դոդոյի՝ Դավիթ Բաբայանի հետ աշխատելը»,- ասաց երգչուհին:

«Շիկահեր և կարճատես» երգը տղամարդու մասին է. «Երգի մեջ տղամարդուն համեմատում եմ կատվի բնավորության հետ: Երգը կատվի մասին չէ, «կատու» բառը փոխաբերական իմաստով է օգտագործվում»,- ասաց նա:

Էմմայի խոսքով` նկարահանման ողջ ընթացքում մեկ-երկու րոպե չի եղել, որ թիմը ոչինչ չանի. «Նկարահանման ընթացքում անընդհատ տեմպի մեջ ենք եղել»:

Էմմա Ասատրյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք առաջիկայում:
Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս