Բաժիններ՝

Ջուսն իր երկրպագուների համար անակնկալներ ունի (լուսանկարներ)

Երգչուհի Ջուսը սեպտեմբերին ներկայացնելու է իր նոր երգի տեսահոլովակը:
«1, two, 3» կոչվող երգի հեղինակը երգչուհին է:

«Երգը Rock House ոճում է, իսկ տեսահոլովակը punk ոճի մեջ Է: Երգի տեսահոլովակը դեռ անցած տարի ենք նկարահանել, բայց մենք որոշեցինք, որ տեսահոլովակի պրեմիերան պետք է տեղի ունենա սեպտեմբերին»,- 168.am-ի հետ զրույցում ասում է երգչուհին:

Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Փիրիմասիհինն է. «Նրա հետ արդեն երեք աշխատանք ունեմ. առաջինը՝ «Go», երկրորդը՝ «Tonight», երրորդն էլ՝ «1, two, 3» երգերի հիման վրա նկարահանված տեսահոլովակներն են: Վերջին տեսահոլովակը Հայաստանի առաջին punk ոճի տեսահոլովակն է լինելու: Նկարահանումները տեղի են ունեցել երևանյան տարբեր փողոցներում: Իմ երկրպագուներին սպասում է շատ վառ, խենթ տեսահոլովակ»:

juice4

Կարդացեք նաև

Հավելենք, որ երգչուհին ամռանը չի պատրաստվում հանգստանալ, քանի որ հուլիսի վերջերին նկարահանվելու է նրա նոր տեսահոլովակը, որը կնկարահանվի «Passion» երգի հիման վրա:

juice1

juice

juice2

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս