Բաժիններ՝

Պարգևենք ժպիտ (լուսանկարներ)

The Laboratory-ն և Civic Participation Development Center NGO-ն ներկայացնում են «Պարգևիր ժպիտ» բարեգործական ակցիա-սեմինարների շարքը, որի շրջանակում այսօր ժամը 21:00-ին KAMI ակումբում տեղի է ունենալու նվերների հավաք։ Երեկոյի ընթացքում հավաքված բոլոր իրերը նվիրաբերվելու են մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում և կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաներին։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց The Laboratory ընկերության հիմնադիր Արուսիկ Մկրտչյանը՝ DJ Vakcina-ն։

««Պարգևիր ժպիտ» բարեգործական ակցիա-սեմինարների շարքի նպատակն է՝ երեխաներին փոխանցել բոլոր այն խաղերը, խաղալիքները և հագուստը, որոնք կհավաքվեն միջոցառման ընթացքում, անցկացնել սեմինարներ՝տրամադրելով տեղեկություն երեխաների իրավունքների, ինչպես նաև՝ առողջ ապրելակերպի մասին, և երեխաներին պարգևել ուրախ օր ծաղրածուի և խաղավարի մասնակցությամբ»,- մեզ հետ զրույցում ասում է DJ Vakcina-ն։

Վերջինիս խոսքով` ավանդույթ դարձած և արդեն ճանաչում ունեցող ակցիային անցած 2 տարիների ընթացքում մասնակցել են մեծ թվով երիտասարդներ. «Այս նվիրյալ գործն ունենում է իր արդյունքը միայն այն ժամանակ, երբ բոլորս միասին փորձում ենք մեր մասնակցությամբ պարգևել ժպիտ մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում և կարիքավոր ընտանիքներում ապրող յուրաքանչյուր երեխայի: Նրանք ունեն մեր ուշադրության, մեր հոգատար վերաբերմունքի և բոլորիս նվերների կարիքը: Բոլոր ցանկացողները կարող են իրենց վերցնել խաղեր, խաղալիքներ, գրենական պիտույքներ և կարող են լինել անմիջական մասնակիցը գեղեցիկ, երաժշտական ուրախ ռիթմերով ակցիային»։

Կարդացեք նաև

Հավելեք, որ երեխաներին անհրաժեշտ են բադմինտոն, դոմինո, շաշկի, ինտելեկտուալ խաղեր, ռուբիկ-կուբիկ, բոուլինգ, զարգացնող խաղեր, մանկական գրքեր, գրենական պիտույքներ, փազլներ, կոնստրուկցիոն խաղեր, տիկնիկներ, ավտոմեքենաներ, հագուստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս