Բաժիններ՝

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր երգ է ձայնագրել

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, ով վերջին տարիներին ապրում և սովորում է Բարսելոնայում, վերջերս վերադարձել էր Հայաստան:  «Եկել էի որոշ գործնական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև հարազատներիս տեսնելու համար: Բացի դրանից էլ, Երևանը շատ էի կարոտել»,- 168.am-ի հետ զրույցում ասում է երգչուհին:

astgik (3)Աստղիկն, իր իսկ խոսքով, արդեն երկար ժամանակ չէր եղել Երևանում: Վերջին այցը եղել էր 2012 թվականի օգոստոս ամսին: «Երևանում շատ փոփոխություններ եմ նկատում, շատ բան է փոխվել, ավելի գեղեցկացել, ժամանցային նոր վայրեր են ավելացել, որոշներն էլ այլևս չկան»,- նկատում է երգչուհին:

Վերջինս, բացի երգ ու երաժշտությունից, մեծ սեր ունի նաև դիզայներական աշխատանքների նկատմամբ.

«Դիզայներական գործով զբաղվելու նպատակ ունեցել եմ դեռ մանկուց և շատ անգամներ եմ հայտնել այդ մասին: Արդեն սկսել եմ այդ նպատակի իրականացման համար աշխատանքներ տանել: Կփորձեմ աշխատել դերձակների, ձևավորողների հետ, ովքեր կկարողանան իրականացնել իմ մտքերով, դիզայնով, ճաշակով և պատկերացումներով աշխատանքներ»:

astgik (4)Աստղիկից հետաքրքրվեցինք նաև իր նոր երգի մասին, որի ձայնագրությունն արդեն ավարտել է. «Այժմ սպասում եմ, որ երգը բերվի վերջնական պատրաստի տեսքի: Համագործակցել եմ Leon Gris-ի և Deep Danny-ի հետ: Տղաների հետ միասին որոշեցինք, որ երգը պետք է լինի համատեղ աշխատանք: Երգի գործիքավորումը գրվեց նրանց կողմից, իսկ ես գրեցի երգի երաժշտությունն ու խոսքը: Շատ գեղեցիկ, նոր և հետաքրքիր գործ է ստացվել, ակումբային House երաժշտական ոճի և Pop/Rock ոճի համատեղ մի աշխատանք է»:

Երգչուհին արդեն Բարսելոնայում է, որտեղ նրան սպասում են քննությունները, թեզի պաշտպանությունը և այլ կարևոր աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս