Բաժիններ՝

Երգչուհի Արևիկ Ալավերդյանի համար երգն արտահայտչամիջոց է

Երգչուհի Արևիկ Ալավերդյանն, արդեն 2-3 օր է, Երևան է վերադարձել: Այս մասին 168.am-ը տեղեկացավ երգչուհուց:

«Շատ էի կարոտել բոլոր մտերիմներիս, ընկերներիս, ծնողներիս, Երևանը, երևանյան իմ կյանքը: Այստեղ մոտ երկու ամիս կմնամ և հենց այստեղ էլ կանցկացնեմ ամառային իմ հանգիստը: Շատ-շատ լավ առիթներ և միջոցառումներ կան, որոնց պետք է ներկա լինեմ: Այս երկու ամիսը շատ շուտ կանցնի և, քանի որ  ամուսինս ինձ հետ չի եկել, ինքս ուզում եմ շուտ վերադառնամ նրա մոտ: Կարծում եմ, որ կհասցնեմ լավ կարոտս առած վերադառնալ Փարիզ»,- մեզ հետ զրույցում ասում է երգչուհին:

Արևիկն արդեն մոտ վեց ամիս ապրում է Փարիզում: Խոսելով փարիզյան իր կյանքի մասին` Արևիկն ասում է, որ Փարիզում ամեն օր աշխատում էր նորություններ տեսնել և ամեն կերպ վայելել քաղաքի գեղեցկությունը. «Ինձ համար այս ամիսները շատ շուտ անցան, որովհետև ամեն օրս լեցուն էր լինում հետաքրքիր վայրեր այցելելով, ծանոթանում էի նրանց մշակույթին, լեզուն էի ուսումնասիրում և, ինչո՞ւ չէ, պարզապես շատ լավ ժամանակ էր անցկացնում, չնայած որ Երևանը միշտ մտքումս և սրտումս էր»:

arevik4

Կարդացեք նաև

arevik

Ինչ վերաբերում  է ստեղծագործական նորություններին, Արևիկ Ալավերդյանն ասում է, որ այս ամառ ստեղծագործական նորություններ չեն լինի. «Ես մտածում եմ որևէ աշխատանք ներկայացնելու մասին, որը կլինի որակով և գեղեցիկ, բայց դա չի նշանակի, որ ես նորից փորձ եմ անելու մուտք գործել շոու-բիզնես: Պարզապես ժամանակ առ ժամանակ, երբ ասելիք ունենամ, կցանկանամ դա վերածել գեղեցիկ աշխատանքի տեսահոլովակի տեսքով, որը կհանձնեմ հանդիսատեսին»:

arevik6

arevik1

arevik7

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս