Շառից, օֆշորից հեռու
«Օֆշորները Հայաստանի բանկային համակարգի վրա ոչ մի կերպ չեն ազդում: Ավելի առարկայական լինելու համար ասեմ Ձեզ, որ, օրինակ`«Անելիք Բանկն» իր պատմության մեջ ոչ մի օֆշորի չի սպասարկել: Լսելով օֆշոր բառը` մենք նախ և առաջ այդտեղ կրիմինալ ենք ենթադրում, բայց դա այդպես չէ. կրիմինոգեն տարրեր ամենուր կան, պետք չէ դա վերագրել միայն օֆշորներին: Իսկ ընդհանուր առմամբ, օֆշորները մեր բանկերի վրա էական ազդեցություն չեն թողնում»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը` անդրադառնալով վերջին օֆշորային սկանդալին և ընդհանրապես օֆշորների ազդեցությանը մեր տնտեսության վրա: Ըստ նրա` բանկերում կան հատուկ ստորաբաժանումներ, որոնք պայքարում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼԱՖ) դեմ, և որոնց գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից: Միաժամանակ, Ս.Ճզմաչյանն ասել է, որ դեպի օֆշորային գոտիներ կարող էին գնալ խոշոր օլիգարխիայի եկամուտները, սակայն նման բան Հայաստանում հնարավոր չէ պատկերացնել: Նրա, կարծիքով` նման փողեր չեն փոխանցվում այսուայն կողմ, որ դա էական ազդեցություն ունենար հայկական տնտեսության, առավել ևս` բանկային համակարգի վրա:
Սամվել Ճզմաչյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամի» այսօրվա համարում