Բաժիններ՝

Ոչխարի բուրդը պահանջարկ չունի

Հայաստանում կուտակվել է ավելի ան 4000 տոննա ոչխարի բուրդ, որը գյուղացիները չեն կարողանում իրացնել: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը 168.am-ին հայտնեց, որ աշխատանքներ են տարվում ծրագրեր մշակելու ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի այդ ապրանքը սպառել:

«Հայաստանի գյուղացիական տնտեսություններում բուրդն ամեն տարի ավելանում է, այն պահեստավորում են, քանի որ առայժմ իրացման շուկա չկա»,- ասաց Վ.Սաֆարյանը:

ՀՀ-ում ներկայումս կա մոտ 500-600 հազ. ոչխար: Յուրաքանչյուրից տարեկան ստացվում է շուրջ 2 կգ բուրդ, այսինքն տարեկան առնվազն 1000 տոննայով բրդի պաշարներն ավելանում են:

Ըստ Վ.Սաֆարյանի՝ ուսումնասիրվում է, թե ինչպես կարելի է բուրդն ավելի շատ ծավալներով օգտագործել գորգագործությունում, ներքնակների արտադրությունում և այլուր: Միության նախագահը նշեց, որ դա նաև թույլ կտար ավելացնել աշխատատեղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031